«Ադրբեջանը «միջանցքային» տրամաբանությամբ երկաթգիծ է կառուցում, Հայաստանը, որտեղ պատահի՝ շրջանցիկ ճանապարհներ». Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակմանը և Ադրբեջանի կողմից երկաթգծի կառուցմանը.
«Ադրբեջանը «միջանցքային» տրամաբանությամբ երկաթգծեր է կառուցում, իսկ Հայաստանը, որտեղ հնարավոր է՝ շրջանցիկ ճանապարհ է կառուցում։ Ադրբեջանական զինված ուժերը ՀՀ սուվերեն տարածքում եկել ու գրավել են ավտոճանապարհը, ի՞նչ խնդիր կա՝ մենք էլ շրջանցիկ ճանապարհ ենք կառուցում, տեսեք՝ ինչ լավ ասֆալտ է։ Այսինքն՝ ինչո՞ւ չեք նկատում իրենց հերոսությունը, որ հող են կորցնում, հետո շրջանցիկ ճանապարհ են կառուցում։ Իմ համեստ դիտարկումներով՝ ճանապարհների ապաշրջափակումը, որպես այդպիսին, տնտեսական նշանակություն չեն կարող ունենալ, որովհետև նույնիսկ առկա նույնաբովանդակ ճանապարհներն իրենց նախատեսված բեռնաթողարկման մաքսիմալից անգամներ պակաս բեռնվածք ունեն»։
Ըստ նրա, այս կառուցվող ճանապարհներն ավելի շատ խիստ քաղաքական նշանակություն ունեն Թուրքիայի ու Ադրբեջանի համար։ Տրանսպորտային ապաշրջափակման սոուսի տակ ներկայացվող ուղիների՝ թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային, մեծ մասը քաղաքական ճանապարհներ էին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում