15 զարմանալի և տարօրինակ փաստեր Իտալիայի մասին
1. Իտալիայի ՀՆԱ-ի 7 տոկոսը ստացվում է մաֆիայից: Ընդ որում, Սիցիլիայի, Կալաբրիի և Կամպանիի բիզնեսների 80 տոկոսը տուրք են վճարում մաֆիային:
2. Իտալիայի ճանապարհային ոստիկանները երթևեկում են Լամբորջինիով:
3. Վենետիկը կառուցված է ռուսական խեժափիճու ցցագերանների վրա, որոնք գրեթե չեն փտում ջրի մեջ:
4. Իսկական իտալական պիցցան թխում են փայտով աշխատող վառարանների մեջ: Աշխարհում առաջին պիցցերիան բացվել է Նեապոլում, 1830 թվականին:
5. Այցելող զբոսաշրջիկների թվով Իտալիան աշխարհում գրավում է 4-րդ տեղը: Տարեկան Իտալիա է այցելում 4 մլն զբոսաշրջիկ:
6. Բոլոնյան համալսարանը՝ հիմնված 1088 թվականին, համարվում է աշխարհում գործող համալսարաններից ամենահինը:
7. Լավագույն ռեստորանները հիմնականում ցուցանակ չեն ունենում: Այնտեղ այցելել հնարավոր է միայն ինչ-որ մեկի խորհրդով: Իտալիայում ընդհանրապես շատ կարևոր են խորհուրդները: Գնալ առանց որևէ մեկի խորհրդի բժշկի կամ վարսավիրի մոտ, տարօրինակ է համարվում:
8. Իտալիայում ֆուտբոլային երկրպագուներին անվանում են «տիֆոզի»: Այո, այո, դա նշանակում է «տիֆ»-ի վարակիչ, որովհետև ֆանատիզմը հիվանդություն է:
9. Իտալիան գինու ամենախոշոր արտադրողն է աշխարհում:
10. Հռոմում կատու սպանելու համար մարդը կտուգանվի 10 հազար եվրո, կամ կբանտարկվի 3 տարով:
11. Իտալացիները խոսելիս օգտագործում են տասնյակ ժեստեր: Դա առաջացել է օգնելու համար մարդկանց հասկանալու իրար (երկրում լեզուները էականորեն տարբերվում են իրարից): Ընդ որում, կանանց համար պարկեշտ չէ ժեստերով խոսելը:
12. Իտալական ամենահայտնի աղանդեր տիրամիսուն ստեղծվել է 17-րդ դարում:
13. Վատիկանը պետություն է, որն ամբողջովին շրջապատված է Իտալիայով: Այն միակ պետությունն է, որն իրավունք ունի գիշերը կողպել իր դարպասները:
14. Իտալական մեծ ընտանիքն այսօր միֆ է. Իտալիայում ծնելիություն մակարդակը ամենացածրն է Եվրոպայում: Ընդ որում, միակ երեխան ծնողների հետ ապրում է մինչև 30-40 տարեկանը, և դա տարօրինակ չի համարվում:
15. Միջին վիճակագրական իտալացին տարեկան ուտում է 30 կգ մակարոնեղեն: Իտալիայում գոյություն ունի 150 տեսակի պաստա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը