Ռուսաստանում գործարկել են TikTok-ի հայրենական անալոգը
Ռուսաստանում պաշտոնապես գործարկել են TikTok-ի հայրենական անալոգը՝ «Գազպրոմ-մեդիա» (ԳՊՄ) հոլդինգի՝ ուղղահայաց ձեւաչափով տեսանյութերի Yappy ծառայությունը: Այդ մասին ասվում ծառայության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Նոյեմբերի 29-ից Yappy հավելվածը հասանելի է դարձել iOS եւ Android հարթակներում:
Հավելվածի մշակմամբ զբաղվում է Ritm Media-ն, որը մտնում է ԳՊՄ-ի մեջ:
«IT-նորույթը պատասխանատու է լինելու սոցիալական ցանցերի շուկայի վերջին թրենդների համար եւ թողարկվելու է UGC-վիդեոստոկի ձեւաչափով՝ ուղղահայաց կարճ տեսանյութերի պահպանմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Այնտեղ նշվում է, որ ծառայությունը թույլ կտա ոչ միայն հետեւել հոլովակներին, այլեւ կոնտենտ ստեղծել:
ԳՊՄ-ում հավելվածի գործարկման մասին հաղորդել էին սեպտեմբերի վերջին: Yappy հարթակը շարժական հավելված է ուղղահայաց ձեւաչափով կարճ տեսանյութերի ստեղծման, փոխանակման եւ դիտումների համար: ԳՊՄ-ում խոստացել են հավելվածը նոր գործառույթներով նորացնել օգտատերերի արձագանքների հիման վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: