Լիբիայի ժամանակավոր նախագահի դեմ մահափորձ է իրականացվել
Լիբիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար և ազգային խորհրդարանի ղեկավար Մոհամմեդ ալ-Մագրիֆը հայտարարել է, որ իր դեմ մահափորձ է իրականացվել։ Ինչպես նշում է Associated Press-ը, քաղաքական գործիչն այդ մասին պատմել է պետական հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում՝ տեղեկացնելով, որ ինքը չի տուժել։
Ալ-Մագրիֆի խոսքերով, դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը երեկոյան երկրի հարավում գտնվող Սեբխա քաղաքում։ Մի խումբ զինված անձինք ներխուժել են այն հյուրանոցը, որտեղ նա հանգրվանել էր, և փոխհրաձգություն սկսել թիկնապահների հետ։
Մագրիֆը նշել է, որ հարձակում գործած անձանց ինքնությունը հայտնի չէ, սակայն չի կարողացել կոնկրետ նշել, թե նրանք քանի հոգի են եղել։ Փոխհրաձգությունը տևել է երեք ժամ և ավարտվել լուսադեմեին։ Լիբիայի առաջնորդի խոսքերով, վիրավորվել են իր թիկնապահներից երեքը։