Service Titan-ը Հայաստանում 40 միլիոն դոլարի ներդրում է կատարել

Service Titan ընկերության հիմնադիրներից Արա Մահդեսյանը և Sada ընկերության նախագահ Հովիգ Սաֆոյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ընկերությունների ներկայացուցիչները պատմել են, թե ինչ գործունեություն են իրականացնում Հայաստանում։ Հանդիպման մանրամասները ներկայացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հովիգ Սաֆոյանը նշել է, որ Sada-ն համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Google-ի հետ, մշակում տարբեր ծրագրային նոր լուծումներ, նաև՝ կրթության ոլորտում: Մասնավորապես, կրթության ոլորտի համար նախագծված պլատֆորմը, որը մշակվել է Google-ի հետ համագործակցությամբ և ներդրվել տարբեր երկրների կրթության համակարգերում, պատրաստ է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ ներդնել նաև Հայաստանում:

Service Titan ընկերության հիմնադիրներից Արա Մահդեսյանը նշել է, որ իր ընկերությունն արդեն մոտ 40 միլիոն դոլարի ներդրում է կատարել Հայաստանում, իսկ 2018 թվականին բացված հայաստանյան գրասենյակն արդեն ունի 200 աշխատակից։

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս