Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ երկիրը նոյեմբերից անցնելու է նորմալ կյանքի

Հարավային Կորեան քայլեր կձեռնարկի COVID-19-ի համավարակից հետո հաջորդ ամսին աստիճանաբար նորմալ կյանքին վերադառնալու ուղղությամբ: Այդ մասին հոկտեմբերի 25-ին հայտարարել է հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը: «Հիմնվելով կայուն զսպման եւ պատվաստման բարձր ցուցանիշների վրա՝ մենք սկսում ենք աստիճանաբար վերադառնալ նորմալ կյանքին»,-ասել է Մուն Չժե Ինը՝ հանդես գալով Ազգային ժողովում:

«Դա կսկսի լրջորեն իրականացվել նոյեմբերին»,-ճշտել է նա: Դրա հետ մեկտեղ, Հարավային Կորեայի նախագահի խոսքով, հակավիրուսային մի քանի սահմանափակումներ, այդ թվում՝ դիմակների պարտադիր կրումը, ուժի մեջ կմնա նոյեմբերից հետո, որպեսզի դանդաղեցվի վիրուսի տարածումը: Հոկտեմբերի 23-ի դրությամբ երկրի 51,3 միլիոն բնակչությունից 35,9 միլիոնը լիովին պատվաստվել է: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կորեական գործակալության տվյալներով, երկրում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը շարունակում է նվազել:

Անցած օրվա ընթացքում այստեղ գրանցվել է հիվանդության 1190 նոր դեպք, մեկ օր առաջ հաղորդվել է ախտահարման 1423 դեպքի մասին: Ընդամենը համավարակի ողջ ժամանակաշրջանում երկրում գրանցվել է COVID-19-ի 353 հազար 89 դեպք, հիվանդությունից մահացածների թիվը կազմել է 2773, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս