Մեծ Բրիտանիան և Նոր Զելանդիան համաձայնեցրել են ազատ առևտրի մասին գործարքը

Մեծ Բրիտանիան եւ Նոր Զելանդիան համաձայնեցրել են ազատ առեւտրի մասին «աննախադեպ» գործարքը: Այդ մասին հաղորդել է Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակը:

«Աննախադեպ» գործարքը համաձայնեցվել է այսօր (հոկտեմբերի 20-ին) Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնի տեսազանգի ընթացքում՝ միջազգային առեւտրի շուրջ դեպարտամենտի՝ 16 ամիս տեւած բանակցություններից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ համաձայնագիրը կօգնի հանել բրիտանական արտահանման սակագները, նոր հնարավորություններ կտրամադրի տեխնոլոգիական ընկերություններին եւ ծառայությունների ոլորտի ընկերություններին, ինչպես նաեւ կդյուրացնի կյանքի պայմանները եւ բրիտանացի մասնագետների աշխատանքը Նոր Զելանդիայում:

Ճշտվում է, որ սակագները տասը տոկոսով կչեղարկվեն բրիտանական ապրանքների «հսկայական ցուցակի» համար, սկսած հագուստից եւ վերջացրած ավտոբուսներից, նավերից եւ բուլդոզերներից: Դա բրիտանացի արտահանողներին առավելություն կտա շուկայում իրենց օտարերկրյա մրցակիցների նկատմամբ:

Մեծ Բրիտանիայի եւ Նոր Զելանդիայի երկկողմ առեւտրի ծավալն անցյալ տարի կազմել է 2,3 միլիարդ դոլար, եւ սպասվում է, որ այն կավելանա նոր գործարքի շնորհիվ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան նման տեսակի գործարքներ է կնքել Ավստրալիայի եւ Ճապոնիայի հետ եւ պատրաստակամություն է հայտնել միանալ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս