Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն կհայտարարի ռազմական նորաստեղծությունների 1 մլրդ եվոյի հիմնադրամի ստեղծման մասին

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հոկտեմբերի 21-ին կընդունեն դաշինքի ռազմավարությունն արհեստական ինտելեկտի վերաբերյալ եւ կհայտարարեն ռազմական նորաստեղծությունների 1 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծման մասին: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո:

«Պաշտպանության նախարարները կընդունեն ՆԱՏՕ-ի առաջին ռազմավարությունն արհեստական ինտելեկտի վերաբերյալ եւ կհայտարարեն ՆԱՏՕ-ի նորաստեղծությունների 1 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծման մասին»,- ասել է Ստոլտենբերգը: ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները Բրյուսելի հանդիպմանը կհաստատեն Եվրոպայի պաշտպանության գլոբալ պլանը, հայտնել է Ստոլտենբերգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս