Բաժիններ՝

Հարևանը գողացել էր հեռուստացույցն ու օրեր անց բռնվել

Հոկտեմբերի 6-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ Քանաքեռի 1-ին փողոցի մի տնից գողություն է կատարվել:
Ոստիկանները մեկնել էին նշված հասցե, զրուցել տանտիրուհու հետ: Փորձագետն ուսումնասիրել էր դեպքի վայրը, արձանագրել` որտեղից ինչ են հափշտակել:

Պարզվել էր` ժամը 10-ից 13-ը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել էին տան պատուհանն ու հյուրասենյակից գողացել հեռուստացույցը:

Բնակարանային գողության փաստով հարուցվեց քրեական գործ: Բաժնի համայնքային ոստիկանների ու քրեական հետախույզների համագործակցության արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի տուժողի 31-ամյա հարևանը:

Հոկտեմբերի 13-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Ըստ նախնական տվյալների` գողոնը վաճառել էր:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս