Թուրքիան հավելյալ 11 միլիարդ խորանարդ մետր գազ կգնի Ադրբեջանից
Թուրքիան մինչև 2024 թվականը հավելյալ գազ կստանա Ադրբեջանից, ինչը թույլ կտա առանց խնդիրների հաղթահարել էներգակիրների մատակարարման հարցում առաջ եկած համաշխարհային ճգնաժամը։ Այս մասին ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրք նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքվել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով մատակարարվելիք 11 միլիարդ խորանարդ մետր հավելյալ բնական գազ գնելու մասին։ Պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականը։
Դյոնմեզը նաև հերքել է այն պնդումները, թե Թուրքիան թանկ է վճարում գազի դիմաց։ «BOTAŞ-ի գնած բնական գազի գինը համապատասխանում է միջազգային շուկայում առկա ցուցանիշներին և ցածր է 1300 դոլլարից»,-նշել է նա։