Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1765, մահվան՝ 39 նոր դեպք
Հայաստանում հոկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1765 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 278 431-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 38 քաղաքացի, մահացածների թիվը 5713 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Հոկտեմբերի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1232 է: Երեկվա ընթացքում ընդհանուր առմամբ մահացել է 39 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6945-ի։
Մեկ օրում առողջացածների թիվը 881 է, ընդհանուր առողջացածներինը՝ 252 211, փաստացի բուժվողները 19 275 են: Մեկ օրում արվել է 15 616 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 855 238 թեստավորում: