Իրավապահ մարմինները հայտնվել են փակուղու առաջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչները Երևանում աղմկահարույց սպանությունների գործով հայտնվել են փակուղու առջև և նոր բացահայտումներ չեն կարողանում իրականացնել։ Այսինքն՝ նրանք չեն կարողանում ենթադրյալ սպանություն կատարած անձանց գտնել և ամբողջովին բացահայտել դեպքերը։

Մասնավորապես, խոսքը հունիսի երկուսին «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տեղի ունեցած սպանության մասին է։ Ճիշտ է, այստեղ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնի է, և հետախուզում է հայտարարված, սակայն նրան այդպես էլ չեն գտել։ Նման իրավիճակ է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդու մասնակցությամբ միջադեպի և «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի սպանությունների գործերով։

Ստացվում է՝ վերջերս ավելացել են կրակոցները, հարցերը այդկերպ լուծելու տարբերակը, սակայն դրա հետ մեկտեղ այդ գործերը դժվար են բացահայտվում, կամ, ինչպես այս դեպքերում է, միայն հետախուզում է հայտարարվում, իսկ ենթադրյալ հանցագործներն արդեն անհասանելի են լինում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031