ՄԱԿ-ն Աֆղանստանին մարդասիրական օգնություն կուղարկի Ուզբեկստանի տարածքով
Գաղթականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի վարչությունը (ԳԳԿՎ) մարդասիրական օգնության երեք ինքնաթիռ կուղարկի Աֆղանստան Ուզբեկստանի տարածքով: Այդ մասին գերատեսչությունը հայտնել է հոկտեմբերի 13-ին իր կայքում։
«Մոտ ժամանակներս ԳԳԿՎ-ն պլանավորում է մադրասիրական օգնությամբ երեք ինքնաթիռ ուղակել Ուզբեկստանի Թերմեզ քաղաք, որպեսզի «Հայրատոն» սահմանային անցակետով այն ավտոտրանսպորտով հասցնի Աֆղանստանի Մազարի Շաիֆ քաղաք: Մարդասիրական օգնությամբ առաջին ավիաչվերթը Թերմեզ կժամանի հոկտեմբերի կեսերին»,- ասված ԳԳԿՎ-ի հաղորդագրության մեջ: Գերատեսչությունը նշել է, որ մեկ ամիս առաջ ՄԱԿ-ը 606 միլիոն դոլար էպահանջել Աֆղանստանում հումանիտար գործողությունների նպատակով, բայց առայժմ ստացել է սոսկ այդ գումարի մեկ երրորդը:
«Միջոցներն անհրաժեշտ են՝ կանխելու համար Աֆղանստանի տնտեսության լիակատար կործանումը»,- ընդգծել է ԳԳԿՎ-ն: Քաբուլում գերատեսչության ներկայացուցիչ Բաբար Բալոխը հայտարարել է, որ Վարչությունն աշխատում է Աֆղանստանին սահմանակից երկրներում լոգիստական կենտրոնների ստեղծման վրա՝ այդ պետությունում հարյուր հազարավոր ներքին միգրանտներին արտակարգ օգնություն ցույց տալու նպատակով: Նրա խոսքով՝ Աջակցության կարիք ունեցող աֆղանների թիվը հասել է 20 միլիոնի եւ ամեն օր շարունակում է ավելանալ: Ներկայումս աֆղանական ընտանիքների սոսկ 5 տոկոսն է ապահովված նորմալ սննդով, Աֆղանստանում մինչեւ հինգ տարեկան երեխաների կեսից ավելին թերասնվում է եւ գտնվում է հյուծման եզրին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: