Թաիլանդը սահմանները բացում է պատվաստման ամբողջ կուրսն անցած զբոսաշրջիկների համար
Թաիլանդը բացում է օդային սահմաններն, առանց կարանտինի անհրաժեշտության, պատվաստման ամբողջ կուրսն անցած զբոսաշրջիկների համար, որոնք կժամանեն COVID-19- ի հետ կապված ամենաքիչ ռիսկային 10 երկրից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Թաիլանդի վարչապետ Պրայութ Չան-Օչային:
«Նոյեմբերի 1-ից սկսած մենք թույլատրում ենք օդային ճանապարհով երկիր գալ ամբողջությամբ պատվաստված այն զբոսաշրջիկներին, որոնք COVID-19- ի հետ կապված ամենաքիչ ռիսկային երկրներից են: Թաիլանդ կարող են գալ առանց կարանտինի անհրաժեշտության»,- նշել է վարչապետն իր հեռուստաուղերձում:
Չնայած դրան, ամեն դեպքում, նույնիսկ լիարժեք պատվաստված լինելու պարագայում երկիր մուտք գործելիս պահանջվում է ունենալ ՊՇՌ թեստի բացասական պատասխան: