Բաժիններ՝

Կմնա՞ Էրդողանի գլխավորած կուսակցությունը իշխանության ղեկին․ հարցում

Թուրքիայում գործող «MetroPOLL» հետազոտությունների կենտրոնի հիմնադիր ղեկավար Օզեր Սենջարը ներկայացրել է 2021թ․ սեպտեմբերին անցկացված սոցհարցման արդյունքները։ Կենտրոնը հարցում է արել քաղաքացիներին, թե ըստ իրենց՝ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ-AKP) կհաղթի՞, թե՞ կպարտվի գալիք ընտրություններում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am–ը։

Հարցման մասնակցիների 53.7 տոկոսը կարծիք է հայտնել, որ ԱԶԿ-ն գալիք ընտրություններում կորցնելու է իշխանությունը, իսկ 37.8 տոկոսը նշել է, որ ԱԶԿ-ն կշարունակի մնալ իշխանության ղեկին։ Սոցհետազոտությանը մասնակցել են նաև իշխող կոալիցիայում ներկայացված ԱԶԿ-ի և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) անդամները։

«2018թ․ հունիսի 24-ի խորհրդարանական ընտրություններում ստացված քվեները հաշվի առնելով՝ ԱԶԿ-ն կհաղթի՞ արդյոք գալիք ընտրություններում» հարցին ի պատասխան՝ հարցմանը մասնակցած ԱԶԿ-ականների 65.8 տոկոսը և ԱՇԿ-ականների 55.2 տոկոսը տվել է դրական պատասխան։ Իսկ ԱԶԿ-ականների 25.7 տոկոսը և ԱՇԿ-ականների 38.3 տոկոսը նշել է, որ ԱԶԿ-ն կկորցնի իշխանությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս