ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 11-ին միաձայն որոշել է բավարարել Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
«Դատավորի լիազորությունները դադարեցվեցին՝ էական կարգապահական խախտում իրականացնելու հիմքով: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,- ասված է հաղորդագրության մեջ: