Բաժիններ՝

Չինաստանում հայտարարել են, որ Հնդկաստանը խոչընդոտում է սահմանային հարցի լուծմանը

Հնդկաստանի չհիմնավորված պահանջները դժվարություններ են ստեղծում Չինաստանի հետ սահմանային հարցերի շուրջ բանակցություններում: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտարարել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) մարտական հրամանատարության Արեւմտյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Լուն Շաոխուան:

Նա հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին Չուշուլ-Մոլնդոյի շրջանում կողմերն անցկացրել են սահմանային հարցերի շուրջ բանակցությունների 13-րդ փուլը:

«Բանակցությունների ընթացքում չինական կողմը մեծ ջանքեր է գործադրել սահմանի վրա իրադրության մեղմացմանն ու լիցքաթափմանը աջակցելու համար եւ դրսեւորել իր անկեղծությունը… Սակայն հնդկական կողմն առաջվա պես համառորեն պնդում իր չհիմնավորված եւ անիրական պահանջները, ինչը դժվարացնում է բանակցությունները»,-հայտարարել է Լուն Շաոխուան, որի խոսքը բեջբերվում է այն հայտարարության մեջ, որը զետեղված է WeChat-ում ՉՋԱԲ-ն մարտական հրամանատարության Արեւմտյան գոտու օգտահաշվում:

Նա ընդգծել է, որ պետական ինքնիշխնությունը պաշտպանելու Չինաստանի վճռականությունն անսասան է, «հույս ունենք, որ հնդկական կողմը սխալ չի գնահատի իրադրությունը, եւ մեծ նշանակություն կտա Չինաստանի ու Հնդկաստանի սահմանային գոտում ստեղծված իրադրությանը»:

Դրա հետ մեկտեղ նա հույս էհայտնել, որ Հնդկաստանը կպահպանի երկու երկրների եւ երկու երկրների բանակների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, համաձայնագրերն ու փոխհամաձայնությունները, կդրսեւորի անկեղծություն եւ Չինաստանի հետ միասին կաշխատի հանուն սահմանային շրջանների խաղաղության եւ հանգստության պահպանման:

Չինաստանի ու Հնդկաստանի միջեւ գոյություն ունի վաղեմի տարածքային վեճ Քաշմիրի հյուսիսում լեռնային տարածքի, ինչպես նաեւ Արունաչալ-Փրադեշ հյուսիսաարեւելյան նահանգի գրեթե 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքի պատկանելության շուրջ: Փաստական հսկողության գիծը, որն այս շրջանում փոխարինում է երկրների միջեւ սահմանին, անցնում է Լադակհի շրջանում: 1962 թվականի աշնանն այդ վեճը նույնիսկ վերաճել է սահմանային պատերազմի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս