Հրդեհ է տեղի ունեցել Լիբանանի հարավի նավթավերամշակման գործարանի պահեստարանում
Հոկտեմբերի 11-ին հրդեհ է բռնկել Լիբանանի հարավի «Ազ Զահրանի» նավթավերամշակման գործարանի պահեստարանում: Այդ մասին հայտնել է Լիբանանի Al Jadeed հեռուստաալիքը:
Ինչպես նեշել է Jerusalem Post թերթը, այրվել է բենզինով ցիստեռններից մեկը: Al Jadeed-ն ընդգծում է, որ գոյություն ունի կրակի տարածման սպառնալիք, ինչի պատճառով Լիբանանի բանակի զինծառայողներն զբաղվում են մերձակա շրջաններից բնակչության տարհանմամբ: Հրդեհի առաջացման պատճառները ճշտվում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: