45 տոննա վրացական մեղր է ուղարկվել Ֆրանսիա

Վրացական «Ապիգեո» մեղրի վերամշակման ընկերությունը, որն ստեղծվել է պետության աջակցությամբ, քառասունհինգ տոննա մեղր է արտահանել Ֆրանսիա: Այդ մասին հաղորդել է Գյուղի զարգացման գործակալության մամուլի ծառայությունը: Մեղրի վերամշակման ձեռնարկությունը Սամտրեդիա մունիցիպալիտետի Բաշի գյուղում ստեղծվել է Գյուղի զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Գործարանում կատարված ներդրումները կազմել են 500 հազար լարի, որից 300 հազարն արտոնյալ ագրովարկ է: Ձեռնարկությունում աշխատում է 12 մարդ:

Ընկերության պլանների մեջ է արտասահման եւս 900 տոննա մեղր արտահանելը: «Արտոնյալ ագրովարկի նախագծի շրջանակներում մեղրի սկզբնական արտադրության համար տրվել է ավելի քան 68 միլիոն լարի, ընդ որում՝ Գյուղի զարգացման գործակալության համաֆինանսավորումը գերազանցում է 12 միլիոն լարին»,-հայտարարել է գործակալության տնօրեն Իլյա Թամարաշվիլին: Տնօրենը Իմերեթի տարածաշրջանի նահանգապետի տեղակալ Բեսիկ Գոպոձեի հետ միասին ծանոթացել է գործարանի աշխատանքային գործընթացին: Չնայած COVID-19-ի համավարակին, Վրաստանն առաջընթաց է արձանագրել մեղվաբուծության բնագավառում: 2020 թվականին երկրից արտահանվել է 21,7 տոննա մեղր, ինչը 15,3 տոննայով (3,4 անգամ) ավելի է, քան 2019 թվականին:

2016 թվականին Եվրահանձնաժողովը դրականորեն է գնահատել Վրաստանի պետական վերահսկողության համակարգը եւ հավանություն տվել վրացական մեղրի ներմուծմանը: Արտադրանքը տարբեր պարամետրերով խիստ հսկողություն է անցնում նախեւառաջ հայրենիքում: Վրացական մեղրն արտահանվում է ԵՄ-ի երկրներ, ԱՄՆ, Չինաստան եւ այլ երկրներ: Վրացական մեղրը, չինականի եւ արգենտինականի համեմատությամբ, որոնց գինը երկու դոլար է, բավականին թանկ է: Նա տարբերվում է իր համային որակներով, էոլոգիական մաքրությամբ, եւ այդ մասին հիանալի կերպով ծանուցված են արտասահմանյան փորձագետները: Վրաստանում վրացական մեղրի մեկ կիլոգրամի մանրածախ գինը կազմում է 20 լարի: Հանդիպում է միաբույս մեղր, ալպիական գոտու մեղր, որը թանկարժեք բնամթերք է հաղորդել է Sputnik-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս