Մակրոնը ԵՄ-ի ղեկավարներին կոչ է արել ավելի վճռական արտաքին քաղաքականություն վարել. Bloomberg
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրամիության ղեկավարներին կոչ է արել վարելու ավելի վճռական արտաքին քաղաքականություն, քանի որ Միությունը խոշորագույն առեւտրական դաշինքներից մեկն է աշխարհում եւ լուրջ դիվանագիտական լծակներ ունի: Ինչպես հայտնել է Bloomberg գործակալությունը, վկայակոչելով աղբյուներ, իր հայտարարությունը Ֆրանսիայի ղեկավարն արել է ԵՄ – Արեւմտյան Բալկաններ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ճաշկերույթի ժամանակ, գագաթնաժողով, որը կայացել է հոկտեմբերի 5-ից մինչեւ 6-ը Բրդո պրի Կրանյու քաղաքում։
Ըստ որում գործակալությունը նշել է, որ Մակրոնի տեսակետը կիսել են գագաթնաժողովի ոչ բոլոր մասնակիցները: Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ որոշ ղեկավարների մոտ տպավորություն է ստեղծվել, թե, չնայած եվրոպական ինքինիշխանության մասին զրույցներին, Ֆրանսիայի նախագահն անհանգստանում է սոսկ իր երկրի շահերի համար, իսկ նրա ճառը զգալի չափով եղել է Ֆրանսիայի կողմից Ավստրալիայի ռազմածովային ուժերին սուզանավերի մատակարարման պարտավորագրի խափանման արձագանքը՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի կողմից անվտանգության ոլորտում AUKUS նոր գործըներության ստեղծումից հետո:
Բանակցությունների տոնը շատ բանով եղել է ընկճված, եւ որոշ ելույթ ունեցողներ գանգատվել են, որ Եվրոպան դարձել է այն բանի վկան, թե ինչպես է իր հզորությունը նսեմանում զարգացող երկրների կողմից աշխարհի մյուս մասերում: Բլումբերգը նշում է, որ Մակրոնը, կարծես, հիասթափած էր , որ Ֆրանսիան այլեւս համաշխարհային տերություն չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: