Բաժիններ՝

ԱՀԿ-ն սկսել է COVID-19-ի դեմ դեղամիջոցներ մատակարարել ԿԺԴՀ-ին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ COVID-19-ի դեմ դեղամիջոցների մատակարարումները Հյուսիսային Կորեա սկսել է Դալյան չինական նավահանգստի միջոցով։

«Հյուսիսային Կորեային COVID-19-ի դեմ անհրաժեշտ դեղամիջոցներով աջակցելու համար ԱՀԿ-ն սկսել է առաքումը Դալյանի նավահանգստով»,-ասվում է կազմակերպության ամենամյա հաշվետության մեջ, որը մեջբերում է «Ռյոնհապ» գործակալությունը:

Հաշվի առնելով այն, որ հաշվետության մեջ ներկայացվել են սեպտեմբերի 20-ից մինչեւ 26-ն ընկած ժամանակաշրջանի տվյալները, գործակալությունն այն եզրակացությունն է անում, որ բեռնառաքումն սկսվել է անցած ամսի վերջին: Ընդ որում չի ճշտվում, թե հատկապես ինչ բուժօգնություն էուղարկվում ԿԺԴՀ-ին:

Գործակալությունը ենթադրում է, որ Հյուսիսը կարող է իրականացվող խիստ սահմանային վերահսկողությունը մեղմացնել գլոբալ համավարակի պայմաններում: 2020 թվականի հունվարի վերջից կորոնավիրուսի պատճառով ԿԺԴՀ-ի սահմաններն ամբողջովին փակվել են օտարերկրացիների եւ սեփական քաղաքացիների համար:

Պաշտոնական տվյալների համաձայն, ԿԺԴՀ-ում համավարակի սկզբից ի վեր COVID-19-ով վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել: ԱՀԿ-ի վերջին հաշվետվության մեջ ասվում է, որ ընդհանուր առմամբ Հյուսիսային Կորեայի 40 հազար 700 քաղաքացիներ անցել են կորոնավիրուսի թեստավորում, բայց 2021 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ COVID-19-ի հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս