Դա մեր իշխանության այն ներդրումներից մեկն է, որն այս ապիկար իշխանությունը շատ դժվար պետք է հաղթահարի, որպեսզի իր սև գործերը փորձի առաջ տանել. ՀՀԿ ԳՄ անդամ

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին՝ նշեց․ «Ակնհայտ է՝ 44-օրյա պատերազմից հետո ավարտվում է «մեծ խաղաղության համաձայնագրի» ստորագրման նախապատրաստական աշխատանքները»:

Այս համատեքստում նա նաև կարևորեց հանգամանքը, թե նախապատրաստվող համաձայնագիրն ինչպես է անդրադառնալու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցին.

«Նախորդ իշխանության՝ մեր իշխանության, մեծագույն ջանքերի շնորհիվ մենք հասել ենք նրան, որ ՀՀ և ԵՄ անդամ երկրների միջև կա համաձայնագիր, որի հենց ամենաառաջին պարբերություններից մեկը վերաբերում է ԼՂ խնդրի կարգավորմանը, և արձանագրված է, որ խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան 3 հիմնարար սկզբունքների վրա, և դրանց մեջ է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։

Հետևաբար՝ այս խնդիրը շրջանցել, կարծում եմ, շատ դժվար կլինի. դա մեր իշխանության այն ներդրումներից մեկն է, որն այս ապիկար իշխանությունը շատ դժվար պետք է հաղթահարի, որպեսզի իր սև գործերը փորձի առաջ տանել»:

Ըստ բանախոսի՝ կարևոր են նաև  ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների հստակեցմանը և «կոմունիկացիաների» բացմանն առնչվող հարցերը.  «Այստեղ բազմաթիվ նյուանսներ կան. այսօրվա իշխանության ներկայացուցիչների կողմից բավականին հակապետական հայտարարություններ են հնչել, որոնք, իհարկե, օգտագործվում են Ադրբեջանի կողմից։ Ես չեմ ուզում այդ տերմիններն օգտագործել:

Երկրորդ հարցն այն է, ինչը մեր իշխանությունների կողմից անվանվում է «կոմունիկացիաների բացում», իսկ ադրբեջանցիները և թուրքերն անվանում են «Զանգեզուրի միջանցք»։ Շատ մտահոգիչ է այն հանգամանքը, որ ՀՀ ԱԽ քարտուղարն ասում է՝ դե, այն, ինչ իրենք անվանում են «միջանցք», մենք անվանում ենք «կոմունիկացիաների բացում»։ Սա ուղղակի շատ վտանգավոր ձևակերպում է, որը, ըստ էության, մեսիջ է արևմտյան և արևելյան երկրներին, որ դուք ինչ ուզում եք՝ ասեք, բայց տերմինը մի օգտագործեք, որովհետև այդ տերմինը Հայաստանում ընկալվում է այնպես: Բայց էությունը չի էլ քննարկվում»:

Գագիկ Մինասյանը, սակայն, մտավախություն ունի, որ թվարկած  երեք կարևորագույն խնդիրներում էլ «ազգային հարցերին թեթևամտորեն մոտեցող այս ապիկար ու դավաճան իշխանությունները կգնան ոչ թե մեր ազգային ու պետական շահերի սպասարկման տեսակետից, այլ կգնան մեր ազգային ու պետական շահերը հերթական անգամ դավաճանելու ճանապարհով»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս