Գերմանիան ավելի քան 17,3 մլրդ եվրո է ծախսել Աֆղանստանի առաքելությանը մասնակցելու համար
Գերմանիայի իշխանությունները 2001 թվականից մինչեւ 2021 թվականն ավելի քան 17,3 միլիարդ եվրո են ծախսել Աֆղանստանի առաքելությանը մասնակցելու համար: Հոկտեմբերի 5-ին այդ մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Ազատ դեմոկրատական կուսակցության (ԱԴԿ) խորհրդարանական հարցմանը դաշնային կառավարության պատասխանը։
Ամենամեծ ծախսերը բաժին են ընկել զինծառայողներին պահելուն: «Անվտանգության աջակցման միջազգային ուժերին (ISAF), «Անխորտակելի ազատություն» եւ «Վճռական աջակցություն» (Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունները) գործողությանը Բունդեսվերի մասնակցության համար, որոնք պաշտպանության դաշնային նախարարությունն իրականացրել է 2001 թվականից մինչեւ 2021 թվականի օգոստոսի 31-ը, ծախսվել են ընդհանուր առմամբ շուրջ 12,3 միլիարդ եվրո լրացուցիչ միջոցներ»,- ասված է ԱԴԿ-ի հացման պատասխանում:
Ըստ որում ճշտվում է, որ ԳԴՀ-ի ԱԳՆ-ն շուրջ 2,48 միլիարդ եվրո է տարմադրել անձնակազմը պահելու եւ տարբեր ծրագրերի հետ կապված նյութական ծախսերի համար: Բացի դրանից, նշված է, որ 20 տարվա ընթացքում Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման հարցերի նախարարությունն Աֆղանստանին է տրամադրել շուրջ 2,46 միլիարդ եվրո, իսկ պարենի եւ գյուղատնտեսության նախարարությունը ծախսել է մոտավորապես 33 միլիոն եվրո: Դրա հետ մեկտեղ վիճակագրությունում հաշվի չեն առնված այն միջոցները, որոնք Աֆղանստան է ուղղորդել Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: