Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան գաղտնազերծել է խորհրդային լրտեսական ինքնաթիռներին վերաբերող փաստաթղթերը

Մեծ Բրիտանիայի ազգային արխիվը գաղտնազերծել է 1982 թվականի փաստաթղթերը, որտեղ խոսք է գնում «սառը պատերազմի» տարիներին խորհրդային լրտեսների մասին։ Հրապարակված փաստաթղթերում, մասնավորապես, նշվում է, որ Խորհրդային Միոււթյունը օգտագործել է քաղաքացիական ինքնաթիռներ, որպեսզի հետևեի բրիտանական և ամերիկյան զինված ուժերի գործողություններին։

Թագավորական ռազմաօդային ուժերը բացահայտել են, որ ԽՍՀՄ-ի որոշ քաղաքացիական ինքնաթիռներ շեղվել են իրենց ուղուց։ Վերլուծելով  տվյալները՝ բրիտանացիները եկել են այն եզրակացության, որ դա արվել է հետախուզական տվյալներ հավաքագրելու նպատակով։ Այդ մասին նշվում է այն ժամանակվա պաշտպանության նախարար Ջոն Նոթթի՝ վարչապետ Մարգարեթ Թետչերին ուղղված գրության մեջ։

Ըստ Bloomberg-ի, Նոթթը զեկուցել է, որ «Аэрофлот»-ին պատկանող Իլ-62-ը բարձրության չթույլատրված իջեցում է կատարել՝ 10 000 մետրից իջնելով 3000-ի։ Այդպիսով, ինքնաթիռը հայտնվել է ամպերի տակ՝ ուղիղ բրիտանական «Բուլմեր» ավիաբազայի վերևում, որտեղ արդիականացվում էր ռադիոլոկացիոն կայանը։ Այդ մանյովրն իրականացնելու ժամանակ օդաչուն անջատել է տվյալների ավտոմատ հաղորդման համակարգը, որից հետո վերադարձել է նախկին բարձրությանն ու կրկին միացրել համակարգը։

Նույն ինքնաթիռը նմանատիպ մանյովր է կատարել Գրոտոնում տեղակայված ամերիկյան ռազմածովային բազայի տարածքում այն պահին, երբ այնտեղ ջուրն էին իջեցնում Trident հրթիռներով հագեցած առաջին սուզանավը։

Փաստաթղթերի մի ամբողջ շարք նվիրված է ՊԱԿ-ի լրտես Վադիմ Զադնեպրովսկուն, որը Մեծ Բրիտանիա էր ժամանել 1977 թվականին։ Բրիտական հատուկ ծառայությունները նրան հետևում էին 5 տարի շարունակ, և միայն 1982 թվականին արտաքսեցին երկրից։ MI5 հատուկ ծառայությունը մի քանի նրան վերջինիս հետևելով՝ փորձում էր պատկերացում կազմել խորհրդային ՊԱԿ-ի աշխատանքի մեթոդների մասին։

Ընդհանուր առմամբ, հրապարակվել է ավելի քան 6000 գաղտնի փաստաթուղթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս