ԱՄՆ-ը մտադիր է Չինաստանի հետ առևտրական հարաբերությունները վարել ուժի դիրքից
Միացյալ Նահանգները մտադիր է իր ռազմավարության շրջանակներում Չինաստանի հետ առեւտրական հարաբերությունները վարել ուժի դիրքից: Հոկտեմբերի 4-ին այդ մասին կհայտարարի առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քեթրին Տայը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում: Տայի ելույթից մեջբերումները տարածել է նրա աշխատակազմը:
«Այսօր ես կպատմեմ Չինաստանի նկատմամբ մեր առեւտրական քաղաքականության վերակառուցման՝ մեր վարչակազմի ռազմավարական ընկալման ելակետի մասին՝ ԱՄՆ-ի ձեռնարկությունների, ամերիկացի բանվորների, ֆերմերների եւ արտադրողների շահերի պաշտպանության, ինչպես նաեւ մեր միջին դասի ամրապնդման համար»,- կասի նա: Խոսելով Վաշինգտոնի նոր մոտեցման մասին՝ առեւտրի ներկայացուցիչը կնշի. «Ի տարբերություն անցյալ վարչակզմի ներկայիս վարչակազմը կգործի ուժի դիրքից»:
«Մենք նախկինի պես լուրջ անհանգստանում ենք Չինաստանի պետական եւ ոչ շուկայական առեւտրի առիթով, որը հաշվի չի առնվել (երկկողմ առեւտրական) գործարքի առաջին փուլում: Այն բանի համեմատ, թե մենք ինչպես կհասնենք առաջին փուլի պայմանների կատարմանը, Պեկինում մենք կբարձրացնենք այդ ավելի լայն քաղաքական հարցերը»,- կհավելի նա:
«Եվ մենք կօգտագործենք մեզ մոտ առկա միջոցների ամբողջ սպեկտրը եւ անհրաժեշության դեպքում կշմակենք ամերիկյան տնտեսական շահերի պաշտպանության նոր միջոցներ վնասակար քաղաքականությունից եւ պրակտիայից»,- կընդգծի առեւտրական ներկայացուցիչը:
Նա կարծում է, որ ԱՄՆ-ին «անհրաժեշտ է նոր, ամբողջական եւ պրագմատիկ մոտեցում Չինաստանի նկատմամբ, որն իրոք կարող է նպաստել (ամերիկյան) ռազմավարական եւ տնտեսական նպատակների ձեռքբերմանն ինչպես մոտ, այնպես էլ երկարաժամետ ապագայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: