Վնասակար սովորությունները ամեն օր կյանքը կրճատում են մինիմում 30 րոպեով
Գիտնականները ևս մեկ անգամ ապացուցել են վտանգավոր սովորությունների բացասական ազդեցությունը կյանքի տևողության վրա: Ինչպես հաղորդում է CBSNEWS-ը, Քեմբրիջի համալսարանի վիճակագրության պրոֆեսոր Դեյվիդ Սպիգելհալտերը ստեղծել է վնասակար սովորությունների ազդեցությունը մարդու կյանքի տևողության վրա գնահատելու նոր մեթոդ: Դրա համար գիտնականը «միկրոկյանք» տերմինն է ստեղծվել. մեկ «միկրոկյանքը» հավասար է 30 րոպեի:
Դեյվիդ Սպիգելհալտերի խոսքով՝ մարդը կորցնում 1 «միկրոկյանք», երբ մեկ օրվա ընթացքում ծխում է երկու ծխախոտ, ուտում է համբուրգեր, չարաշահում է ալոկոհոլը կամ էլ 5 կգ ավելորդ քաշ ունի: Վիճակագիրը նաև նշել է, որ կանայք օրվա ընթացքում ստանում են պլյուս 4 «միկրոկյանք»՝ միայն իրենց սեռային պատկանելիության շնորհիվ: