Բաժիններ՝

50 միլիոն ռուսաստանցի է պատվաստվել COVID-19-ի դեմ. «Ռոսպոտրեբնադզոր»

Ռուսաստանի շուրջ 50 միլիոն քաղաքացի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այդ մասին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի փոխղեկավար Վյաչեսլավ Սմոլենսկին:

«ՌԴ-ում մշակել եւ գրանցել են հայրենական արտադրության հինգ պատվաստանյութ: Զանգվածային պատվաստումը մեկնարկել է ՌԴ նախագահի որոշմամբ՝ 2021 թվականի հունվարին: Արդեն ներարկում է ստացել գրեթե 50 միլիոն ռուսաստանցի»,-ասել է Սմոլենսկին՝ սեպտեմբերի 30-ին ելույթ ունենալով COVID-19-ի խնդիրներին նվիրված ռուս-չինական խորհրդաժողովի ընթացքում:

Ավելի վաղ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել էր, որ Ռուսաստանում գրեթե 47,5 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին բաղադրիչը, լիովին պատվաստվել է երկրի 41 միլիոն քաղաքացի: ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը մեկնարկել է հունվարի 18-ին, ներկայում բնակչության համար հասանելի պատվաստանյութերն են՝ «Սպուտնիկ V»-ն, «Սպուտնիկ Լայթ»-ը, որոնք մշակվել են առողջապահության նախարարության Գամալեյայի անվան կենտրոնում, «Ռոսպոտրեբնադզոր»-ի «Վեկտոր» կենտրոնի «ԷպիՎակԿորոնա»-ն եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնի «ԿովիՎակ» պատվաստանյութը: Նաեւ գրանցվել է կորոնավիրուսի դեմ «ԷպիՎակԿորոնա-H» պատրաստուկը, որը ներկայում դեռ չի օգտագործվում, տեղեկացնում է«Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս