Կառավարության որոշմամբ Հայաստանում կսահմանափակվի կանխիկ դրամաշրջանառության ծավալը՝ ի հաշին անկանխիկի

Կառավարության սեպտեմբերի 30-ի նիստում հաստատված որոշմամբ Հայաստանում կիրականացվի անկանխիկ դրամաշրջանառություն, կսահմանափակվի կանխիկ դրամային գործառնությունների ծավալը: Նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախագիծը նպատակ ունի տնտեսության մեջ բարձրացնել հարաբերությունների թափանցիկությունը:

Նախագծի մանրամասները ներկայացնելիս ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տեղեկացրեց, որ մեկ տարի է՝ ինչ քննարկվում է այս նախագիծը, կա կոնսենսուս:

«Հիմնական դրույթները կայանում են հետևյալում, որ անկանխիկ գործառնությունների ոլորտներն են սահմանվում, այսինքն՝ ապրանքների օտարման, ապրանքների օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքները, փոխառությունները, աշխատավարձերը, պետական և տեղական ինքնակառավարման բյուջեներից և այլ բյուջեներից կատարվող ցանկացած վճարներ, կրթաթոշակներ, բժշկական կազմակերպությունում կատարվող բոլոր տեսակի վճարները, կրթական հաստատություններում կատարվող բոլոր տեսակի վճարները, ապհատուցումները, կենսաթոշակները և ֆինանսական ոլորտում կատարվող գործառնությունները, ինչպես նաև նոտարների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող վճարներն իրականացվելու են հիմնականում անկանխիկ ձևով: 2022թ. հունվարի 1-ից ապրանքների օտարման և ապրանքների օգտագործման դիմաց ու ծառայությունների մատուցման՝ 300.000 դրամը գերազանցող գործարքները իրականացվելու են բացառապես անկանխիկ եղանակով, աշխատավարձերն են վճարվելու անկանխիկ եղանակով և մի շարք այլ հիմնական գործողություններ իրականացվելու են անկանխիկ եղանակով»,- ասաց Մարտին Գալստյանը՝ նշելով, որ օրենքի հիմնական նպատակը գործարքների թափանցիկության ապահովումն է, ինչպես նաև անվտանգ իրականացվող գործարքների ծավալներն ավելի հարմարավետ և ավելի հասանելի դարձնելը:

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել էր, որ այս ճանապարհով ցույց են տալիս հակակոռուպցիոն քաղաքականության մեջ կառավարության հետևողականությունը, քանի որ «անկանխիկ գործարք նշանակում է՝ հետագծելի գործարք», ինչը նաև լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում պետական բյուջեի եկամուտներն ապահովելու հարցում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս