Դատախազությունը չի հերքում Դավիթ Տոնոյանի հնարավոր ձերբակալման մասին տեղեկությունը
168.am–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ խուզարկություն է իրականացվում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տանը, և, ըստ մեր տեղեկությունների, խուզարկվել է նաև Տոնոյանի մոր բնակարանը, որտեղ նա ապրում է դստեր հետ:
Մամուլում նաև տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե տան խուզարկությունից հետո Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է: Գլխավոր դատախազությունից 168.am-ին տեղեկացրին, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ձերբակալության լուրի առնչությամբ տեղեկատվություն չի տրամադրվում: