Բաժիններ՝

Օլիգարխ չի, բա ինչ ա. մամուլ

«Գյուղատնտեսության մեջ օլիգարխներ չկան` երեկ հայ­տարարեց գյուղնախարար Սերգո Կարապետյանը` պար­զաբանելով, որ հողերի խոշո­րացումն անհրաժեշտ է ավելի արդյունավետ գյուղատնտե­սություն վարելու համար: «ժամանակի» դիտարկմանը` ձկնաբուծությունում Սամվել Ալեքսանյանն է գործունեու­թյուն սկսել, Ս. Կարապետյանը հակադարձեց.

«Ինչի՞, ինքը օլիգա՞րխ է: Այսօր գիտե՞ք քա­նի ձկնաբուծական տնտեսու­թյուն կա հանրապետությու­նում: Այսօր մենք ունենք մոտ 250 ձկնաբուծական տնտե­սություն»: Նման կուռ տրամա­բանությամբ, եթե 250 ձկնա­բուծական տնտեսություն ու­նենք, ուրեմն Սամվել Ալեքսա­նյանը օլիգարխ չէ»,- գյուղնախարարի խոսքը մեջբերում է «Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս