 
                        Ադրբեջանցիները հաքերային հարձակման են ենթարկել ու արգելափակել Արցախի պաշտոնական կայքերից մեկը
 
                                    ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության պաշտոնական կայքը ժամանակավորապես չի գործում՝ Ադրբեջանի կողմից հաքերային հարձակման ենթարկվելու պատճառով:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության մամուլի պատասխանատու Անի Թովմասյանը:
«Այսօր առավոտվանից նախարարության պաշտոնական կայքը Ադրբեջանի կողմից հաքերային հարձակման է ենթարկվել: Սա թշնամու գործելաոճն է, նրա կողմից պարբերաբար են հայաստանյան և արցախյան պաշտոնական կայքերը հաքերային հարձակման ենթարկվում, հատկապես՝ տոն օրերին: Համապատասխան մասնագետներն աշխատում են՝ հնարավորինս արագ խնդիրը կարգավորելու համար», – նշեց Ա. Թովմասյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        