ՀՅԴ-ն նույնպես թեկնածու չի առաջադրելու

ՀՅԴ-ն սեփական թեկնածու չի առաջադրի 2013թ. նախագահական ընտրություններում և չի սատարի իշխանության թեկնածուին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Ըստ ՀՅԴ-ի՝ նախաձեռնած  քննարկումները, միասնական ընդդիմադիր դաշտ ստեղծելու քայլերը ձախողվեցին, քանի որ կար կանխակալ վերաբերմունք կոնկրետ թեկնածուի շուրջ: ՀՅԴ-ն համարում է նաև, որ ընտրություններին մասնակացելը նշանակում է դառնալ «գծված սցենարի մաս»:

«Եթե մենք չենք առաջադրվում, չի նշանակում, որ մի կողմ ենք քաշվեու: Հիմա մենք ավելի լիարժեք, անկողմնակալ դիրքերից ենք խնդիրներ դնելու և պահանջ ենք դնելու, որ հասարակական պահանջի հետ ապագա նախագահը հաշվի նստի»,- հայտարարեց  ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը:

168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ երեկ կայացել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Գերագույն ժողովը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` առաջարկելով չառաջադրել որևէ թեկնածու նախագահական ընտրություններում և չսատարել որևէ մեկի թեկնածությունը: Առաջարկությանը եղել են ընդդիմացողներ, սակայն քանի որ ժողովի պատգամավորների մեծամասնությունը կազմված է եղել Հրանտ Մարգարյանի և ՀՅԴ մյուս ղեկավարների կողմնակիցներից, առաջարկությունը ստացել է մեծամասնության հավանությունը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս