ՀՅԴ-ն չի առաջադրի սեփական թեկնածու և չի սատարի որևէ մեկի թեկնածությանը

Ինչպես հայտնի է, երեկ կայացել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Գերագույն ժողովը: Ժողովի օրակարգում եղել է մեկ հարց`2013 թ. փետրվարին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններում կուսակցության մասնակցության ձևաչափը:

Ժողովին մասնակցել են  ՀՅԴ նախորդ Գերագույն ժողովի պատգամավորները: 168.am-ի տեղեկություններով` ժողովի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` առաջարկելով չառաջադրել որևէ թեկնածու նախագահական ընտրություններում և չսատարել որևէ մեկի թեկնածությունը: Առաջարկությանը եղել են ընդդիմացողներ, սակայն քանի որ ժողովի պատգամավորների մեծամասնությունը կազմված է եղել Հրանտ Մարգարյանի և ՀՅԴ մյուս ղեկավարների կողմնակիցներից, առաջարկությունը ստացել է մեծամասնության հավանությունը:

Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերին, նախագահական ընտրություններին ընդհառաջ, ՀՅԴ հանդես եկավ 7 կետանոց ծրագրով, որի հիման վրա դեկտեմբերին կազմակերպված հրապարակային քննարկման ժամանակ Դաշնակցությունը հայտարարեց միասնական օրակարգով և ճանապարհային քարտեզով դեպի նախագահական ընտրություններ գնալու հրամայականի մասին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31