Շնորհակալ եմ բոլորին՝ ինձ պարգևած երջանկության համար. Քրիստինե Պեպելյան (լուսանկարներ)
Այսօր «Օսկար» ձայնասկավառակների խանութ-սրահում տեղի ունեցավ երգչուհի Քրիստինե Պեպելյանի նոր՝ «Շնորհակալ եմ» ձայնասկավառակի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ինչպես շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ, այնպես էլ երկրպագուներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
«Շատ սպասված ձայնասկավառակ էր, որի վրա մոտ մեկ տարի աշխատել ենք: 12 երգ է ընդգրկվել՝ ինչպես նոր, այնպես էլ շատ սիրված, հայտնի հեղինակների աշխատանքներ: Ձայնասկավառակում ներառվել են նաև իմ շատ սիրելի Թաթա Սիմոնյանի և Արման Հովհաննիսյանի հետ մեր համատեղ դուետները: Ուրախ եմ, որ ինձ համար այս կարևոր պահին ինձ հետ են իմ ընկերները, հարազատներն ու երկրպագուները: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցել ենք ինձ իմ նոր ձայնասկավառակի ստեղծման գործում: Սիրում եմ բոլորին և ուզում եմ անպայման նշել, որ բոլորից շատ շնորհակալ եմ».-168.am-ի հետ զրույցում ասաց Քրիստինե Պեպելյանը:
Նշենք, որ ձայնասկավառակը սկսվում է «Երջանիկ եմ» երգով և ավարտվում՝ «Շնորհակալ եմ» երգով ՝ ինչպես և կոչվում է երգչուհու ձայնասկավառակը: «Ես շնորհակալ եմ բոլորին՝ ինձ պարգևած երջանկության համար»,- եզրափակեց Քրիստինե Պեպելյանը:
Լուսանկարները՝ Սերժ Դավիդովի