Երեկ Սյունիքում կատարվածի պատճառն այն է, որ այդ հատվածը գաղտագողի տրվել է ադրբեջանցիներին. Գեղամ Մանուկյան

Այսօր ԱԺ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ օրեր առաջ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական ոստիկանական հենակետ դնելուն և փաստի առնչությամբ ՀՀ ԱԱԾ-ի երեկվա հայտարարությանը, թե ադրբեջանցիներն իրանական պետհամարանիշերով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում են իրականացնում: Ուստի, ըննդիմադիր պատգամավորը  պատահական չհամարեց, որ  այսօրվա նիստի օրակարգի քննարկման ընթացքում առավել շատ խոսվում է հենց Սյունիքի հարցից:

«Սև խորհրդանշականություն կա դրա մեջ, որ Հայաստանի անկախության հանրաքվեից 30 տարի անց, երբ հոբելյան պետք է նշվեր, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է բզկտվել: Շարունակում է բզկտվել առանց որևէ դիմադրության, իշխանությունների կողմից առանց որևէ կտրուկ գործողությունների: Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Սյունիքում, դրան նախորդած դեպքերը, որոնք տեղի ունեցան Սյունիքում, ունեն մեկ պատճառ, չկա որևէ միջազգային փաստաթուղթ, որի հիման վրա ադրբեջանական միավորները՝ զորամիավոր լինի թե ոստիկանական, կարող էին հայտնվել այդ հատվածում, պարզապես այդ հատվածը գաղտագողի տրվել է ադրբեջանցիներին: Այլևս սկսել են Հայաստանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները՝ Փաշինյանի գլխավորությամբ, օգտագործել ադրբեջանական տերմիններ»,- ասաց Մանուկյանը և ավելացրեց, որ նույնը սկսել է անել նաև ՀՀ ԱԱԾ-ն:

Տեսանյութեր

Լրահոս