Մրցույթին մասնկացում են միայն փորձաքննության ենթարկված դեղեր

Օրերս հոգեկան հիվանդության խնդիրներ ունեցող մի խումբ քաղաքացիներ դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նշելով, թե շուտով ՀՀ առողջապահության նախարարությունը դեղի պետգնման մրցույթ է հայտարարելու, որին, ըստ նրանց՝  մասնակցելու է այնպիսի դեղ, որի հումքը ստացվում է Հնդկաստանից և որի որակի մասին չկա որևէ գիտական հետազոտություններ:

168.am-ը ՀՀ առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց` արդյոք հնարավո՞ր է, որ նման դեղամիջոց մասնակցի ԱՆ հայտարարած մրցույթին: Առողջապահության  նախարար Դերենիկ Դումանյանի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանն ասաց, որ նման դեղեր մրցույթին չեն մասնակցում.

«ՀՀ ԱՆ կողմից  հայտարարած մրցույթի անվանացանկում ընդգրկվում են բացառապես ՀՀ-ում գրանցված դեղերը, որոնք ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության են ենթարկվում ոչ միայն գրանցման  ժամանակ, այլև ներկրման»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս