Արայիկ Խզմալյանը մեկնելու է Մոսկվա
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-15-ը տեղի կունենան Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ: Միջոցառումներին կմասնակցի նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:
Նրան Մոսկվա գործուղելու որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը: