Քերոբյանը՝ գերիների վերադարձի առնչությամբ Կառավարության և Փաշինյանի լռության մասին

«Երեկ Ադրբեջանից Հայաստան վերադարձան 2 հայ ռազմագերիներ. կառավարությունը պաշտոնապես այդ տեղեկությունը չհաստատեց, Դուք՝ որպես կառավարության անդամ, կարո՞ղ եք ասել՝ սա ինչով էր պայմանավորված»,- կառավարության նիստից հետո  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին լրագրողները:

Ի պատասխան՝ նախարարը պարզաբանեց. «Ճիշտն ասած, ես շատ քիչ եմ կարդում նորություններ, որովհետև դրանք համարում եմ  ժամանակի սխալ օգտագործում, և կարդում եմ միայն պաշտոնական նորություններ: Երեկ ես այդ նորությունը կարդացել եմ: Ես չեմ կարող կոնկրետ նշել տեղը, բայց որևէ պաշտոնական աղբյուրից ես կարդացել եմ. կարծեմ՝ «Արմենպրես»-ն էր գրել դրա մասին, ինչը նշանակում է, որ պաշտոնական աղբյուրները հայտնել են դրա մասին»:

Դիտարկմանն էլ, թե նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը չանդրադարձավ այդ հարցին, նա արձագանքեց. «Ես կարծում եմ, որ խնդիրը ոչ թե երկու գերու վերադարձն է, իհարկե, շատ կարևոր է, որ երկու ընտանիք վերադարձան նորմալ կյանքի, բայց մեր կիզակետում պետք է մնա բոլոր գերիների վերադարձը»։

Տեսանյութեր

Լրահոս