Բաժիններ՝

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ դեպք

Արցախում սեպտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք է գրանցվել։Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 71 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ դեպք: 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 912 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 078-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև hիվանդները բուժում են ստանում տնային պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս