Բաժիններ՝

Պակիստանը նախատեսում է Ռուսաստանից նվազագույնը 10 մլն դեղաչափ «Սպուտնիկ V» պատվաստանյութ գնել

Պակիստանը մտադիր է Ռուսաստանից գնել «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն 10 մլն չափաբաժին: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:  Այս մասին հայտարարել է Մոսկվայում Պակիստանի դեսպան Շավքաթ Ալի Խանը։

«Այն թիվը, որի մասին ես լսել եմ ՝ պատվաստանյութի առնվազն 10 մլն չափաբաժին մենք նախատեսում ենք գնել Ռուսաստանից։ Առաջին պատվաստանյութը մենք ստացել ենք Չինաստանից, այնուհետև Pfizer և Moderna պատվաստանյութերը COVAX ծրագրով, և երրորդը ստացել ենք ռուսականը։ Մի քանի օր առաջ երկրի իշխանությունները հայտարարել էին, որ Պակիստան է ուղարկվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդեն 1 մլն չափաբաժին»,- ասել է Շավքաթ Ալի Խանը:

Նրա խոսքով՝ Պակիստանը ցանկանում է արտադրել «Սպուտնիկ V» և քննարկում է այդ հնարավորությունը ՌԴ-ի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս