Ադրբեջանի ռազմական մեսիջը՝ ՌԴ-ին

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի համաձայն՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական տակտիկական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հատուկ ուշադրություն է դարձվելու բարդ ռելիեֆ ունեցող տեղանքներում ժամանակակից ռազմական տեխնիկայի և մարտական այլ միջոցների  կիրառման կարողությունների կատարելագործմանը:

Հաշվի առնելով, որ եռակողմ համաձայնագրով Լաչինի միջանցքը ռուս խաղաղահների հսկողության տակ է, և այն, որ ՌԴ պետական գնումների մասին կայքում հրապարակված փաստաթղթում երկրի պաշտպանական գերատեսչությունը ճանաչել էր Արցախի անկախությունը, Քաշաթաղի (Լաչինի) շրջանում անցկացվող ռուս-թուրքական զորավարժանքը ոչ այլ ինչ է, քան մեսիջ ՌԴ-ին՝ ռազմավարական գործընկեր Ադրբեջանից:

Ի դեպ, զորավարժանքները, ամենայն հավանականությամբ, տեղի են ունենում Քաշաթաղի շրջանի Հակարի, Ծաղկաբերդ, Մարաթուկ համայնքների տարածքում, որոնք պատերազմի ժամանակ անցան Ադրբեջանի հսկողության տակ, այլ կերպ՝ Կոռնիձորի ու Ներքին Խնձորեսկի տակ:

Նշենք, որ Լաչին ասելով, ադրբեջանական կողմը, թերևս, նկատի ունի Ծաղկաբերդ գյուղը, որտեղ պատերազմի ժամանակ տեղակայված էր Նախիջևանի բրիգադի շտաբը:

Տեսանյութեր

Լրահոս