Ճապոնիայում հանդես են եկել Կուրիլներում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու դեմ

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կոտոն հայտարարել է, որ Կուրիլյան կղզիներում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու Մոսկվայի պլանները չեն համընկնում Տոկիոյի դիրքորոշման հետ։

Նրա խոսքով՝ տարածքների տնտեսական յուրացման վերաբերյալ ճապոնական եւ արտասահմանյան ընկերությունների կոչերը հակասում են երկրի հայացքներին եւ այն պայմանավորվածության ոգուն, որը երկու պետությունների ղեկավարների կողմից ձեռք է բերվել Կունաշիր, Իտուրուպ, Շիկոտան եւ Հաբոմայի կղզիներում համատեղ տնտեսական գործունեության շուրջ:

«Մեր երկիրը պնդում է, որ հատուկ տնտեսական գոտու ստեղծումը չի համընկնում մեր երկրի տեսակետի հետ, իսկ համատեղ տնտեսական գործունեությունը չպետք էհակասի երկու երկրների իրավական դիրքորոշմանը»,-պարզաբանել է նա:

Արեւելյան տնտեսական համաժողովում (ԱՏՀ) ունեցած ելույթի ժամանակ նախագահ Պուտինը պատմել էիզնեսի համար աննախադեպ հարկային ռեժիմի ստեղծման մասին, մասնավորապես, ձեռնարկատերերին հարկերից կազատեն տասը տարով:

Պետության ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ հարկային եւ մաքսային առավելությունները կկարողանան Կուրիլներում օգտագործել ոչ միայն ռուսաստանցի գործարարները, այլեւ օտարերկրյա ներդրողները:

Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները բարդացնում է հաշտության համաձայնագրի բացակայությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների շուրջ: Հիմնական խոչընդոտը մնում է Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ եւ Հաբոմայի կղզիների պատկանելության հարցը:

1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել է Հաբոմայի եւ Շիկոտանա կղզիները Տոկիոյին հանձնելու հնարավորությունը քննարկել միայն հաշտության համաձայնագրի ստորագրումից հետո, Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ փաստաթուղթը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը: Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրեցին: Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ կղզիները Խորհրդային Միության կազմ են մտել պատերազմի արդյունքներով, եւ դրանց նկատմամբ ինքնիշխանությունը կասկած չի հարուցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Տեսանյութեր

Լրահոս