Բաժիններ՝

Բարդ, բայց հետաքրքիր մարտահրավեր․ Գերմանիա-Հայաստան

Այսօր 22։45-ին Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա» մարզադաշտում, կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի հինգերորդ մրցափուլի Գերմանիա-Հայաստան հանդիպումը։

Գերմանիա

Գերմանիայի հավաքականը ձախողեց ելույթները Եվրո 2020-ում, ինչը Յոահիմ Լյովի համար արժեցավ մարզչի պաշտոն: Չնայած նա հեռանալու մասին ավելի վաղ էր մտածում։ Այնուամենայնիվ, նոր մարզչի դեբյուտը, որը դարձավ Հանս-Դիտեր Ֆլիքը, մի փոքր անորոշ ստացվեց: Օրեր առաջ «գերմանական մեքենան» շատ համեստ 2: 0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին:

Այնուամենայնիվ, չորս խաղերերից հետո այսօրվա տանտերերը վաստակել են ինը միավոր և խմբում զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը ՝ մեկ միավորով հետ մնալով այսօրվա մրցակցից:

Հանս-Դիտեր Ֆլիկքը Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ նշել է, որ հույս ունի լավ ֆուտբոլ տեսնել այս խաղում։ Մարզիչը առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանին և Սարգիս Ադամյանին, ում լավ ճանաչում է գերմանական Բունդեսլիգայից։

Գերմանիայի հավաքականը դաշտ դուրս կգա հըետևյալ կազմով՝ Մանուել Նոյեր, Յոնաս Հոֆման, Նիկլաս Շյուլե, Անդրեաս Ռյուդիգեր, Տիլո Կեհրեր, Կիմիխ, Գորեցկա, Յոզուա Գնաբրի, Մարկո Ռոյս, Լերոյ Սանե, Տիմո Վերներ։

Հայաստան

Հայաստանի հավաքականը հիմնական սենսացիան է Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ընթացիկ ընտրական մրցաշարում: Չորս հանդիպումներից հետո թիմը երեք հաղթանակ է տարել Լիխտենշտեյնի (1: 0), Իսլանդիայի (2: 0) և Ռումինիայի (3: 2) նկատմամբ:

Վերջին խաղում խմբի անսպասելի առաջատարը ոչ -ոքի խաղաց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ (0: 0), ինչը բերեց 10 միավոր և լավ հնարավորություն մոլորակի գլխավոր ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Հարկ է նշել, որ Հաաստանի հավաքականը բաց է թողել ընդամենը երկու գնդակ:

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի համար շատ խորհրդանշական է խաղալ Գերմանիայի հավաքականի դեմ։

«Խաղը շատ առանձնահատուկ է ինձ համար, քանի որ ես արդեն 20 տարի է ապրում եմ Գերմանիայում, և միշտ երազել եմ Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղալ Գերմանիայի դեմ; Շատ ուրախ եմ, որ վերջապես ստացա այդ հնարավորությունը»։

Ադամյանը նշում է, որ ամեն ինչ կանի կրկին Մանուել Նոյերի դարպասը կրկին գրավելու համար։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նշում է, որ այս խաղը հետաքրքիր մարտահրավեր է։

«Այսպիսի հզոր թիմի դեմ խաղալը լրացուցիչ մոտիվացիա չի ենթադրում։ Մեր մոտիվացիան այն է, որ մենք խաղում ենք մեր ազգի և մեր երկրի համար։ Սա շատ բարդ, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր մարտահրավեր է»։

Հայաստանի հավաքակաի կազմ են վերադարձել որակազրկված Տիգրան Բարսեղանը, Խորեն Բայրամյանը և Վարազդատ Հարոյանը։

Մեր ընտրանին հանդես կգա հետևյալ կազմով՝ Դավիթ Յուրչենկո, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Հովհաննես Համբարձումյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո, Խորեն Բայրամյան, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան։

Հայաստանի հավաքականը զարմացրեց և այսօր հանդիսանում է իր խմբից դուր գալու հավակնորդներից մեկը: Գերմանիայի հավաքականն ունի հզոր ցուցակ, որը միավորում է երկրի լավագույն ներկայացուցիչներին եվրոպական առաջատար առաջնություններից: «Գերմանական մեքենային» հաղթանակ է պետք առաջին հորիզոնական դուրս գալու համար, բայց հայկական ընտրանին դժվար թե հեշտ հանձվի։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել շոտլանդացի Ուիլյամ Քոլումը։ Նրան կօգնեն նրա հայրենակիցներ Ֆրենսիս Քոնորը և Դևիդ Մաքգիչին։ Չորրորդ պաշտոնյան է Քևին Քլենսին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս