Նոր Զելանդիան կուժեղացնի հակաահաբեկչական օրենսդրությունը
Նոր Զելանդիայի խորհրդարանը մինչև սեպտեմբերի վերջ օրենք կընդունի ահաբեկչության ծրագրումն ու նախապատրաստումը քրեականացնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Ջասինդա Արդերնը:
Նա հայտնել է, որ նոր օրինագիծը, որը խստացնում է պատասխանատվությունն ահաբեկչության հետ կապված հանցանքների համար, կընդունվի մոտ ժամանակներս՝ Նոր Զելանդիայի խորհրդարանի երկշաբաթյա արձակուրդի ավարտից անմիջապես հետո:
Մասնավորապես, նախատեսվում է, որ քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ահաբեկչական գործունեություն իրականացնելու նպատակով միջազգային այցերը, ահաբեկչություն նախապատրաստելու նպատակով զենք ու զինամթերք հավաքելը, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսավորումը:
Կառավարության կողմից այս որոշման մասին հայտարարությունները հաջորդել են Նոր Զելանդիայի խոշորագույն Օքլենք քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը, որի հետևանքով տուժել էր 7 մարդ: