Բաժիններ՝

Լեհաստանից Ուկրաինա ուղևորվող ավտոբուսը վթարից հետո այրվել է. կա 1 զոհ

Ուկրաինացի ուղևորներ տեղափոխող ավտոբուսը, որ Լեհաստանից ուղևորվել էր Ուկրաինայի Մարիուպոլ քաղաք, ճանապարհին վթարի է ենթարկվել։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ՃՏՊ-ի հետևանքով ավտոբուսն այրվել է, մեկ մարդ զոհվել է, ևս 11-ը տուժել են։

«Ժիտոմիրի մարզում ոստիկանությունը պարզում է միջազգային ավտոբուսի և մեքենա տեղափոխող փոխադրամիջոցի մասնակցությամբ ավտովթարի հանգամանքները: Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ սեպտեմբերի 4-ին ՝ Կիև-Չոպ ավտոճանապարհի 177-րդ կմ-ին: Մեքենա տեղափոխող փոխադրամիջոցի հետ բախումից հետո ավտոբուսն այրվել է։ Պատահարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ դիմել բժշկական օգնության»,- ասված է Ուկրանիայի ոստիկանության հաղորդագրության մեջ:

Իրավապահների տվյալներով, Neoplan մակնիշի ավտոբուսի ղեկին եղել է 30-ամյա վարորդ, ով Լեհաստանից Մարիուպոլ երթուղին է սպասարկել։

«Պատահարից հետո ավտոբուսը սկսել է այրվել։ Ներսում 25 ուղևոր է եղել, բոլորն ուկրաինացի։ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է ավտոբուսի երկրորդ վարորդը»,- հավելել են ոստիկանությունից։

ՃՏՊ-ի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս