Կհրապարակվեն «Հարսնաքարի» գործով վկայի նախաքննական ցուցմունքները
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Գործով ամբաստանյալների պաշտպանները վկա Հրաչյա Զոհրաբյանին:
Հաշվի առնելով, որ վկա Զոհրաբյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում կան էական հակասություններ՝ մեղադրողներ Արմեն Մարուխյանը և տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը միջնորդեցին հրապարակել վկա Զոհրաբյանի ցուցմունքները:
Տիգրան Եգորյանը նշեց, որ նախ հակասություննե8ից մեկը վերաբերվում է ժամերին և հաշվարկներին: Ըստ նրա՝ հակասություն կա, թե ինչ է Դավիթ Ադամյանը հայտնել Հրաչյա Զոհրաբյանը, կա նաև հակասություն մեղադրյալ Նորայր Հայրապետյանի՝ վկայի հետ ունեցած խոսակցության հետ կապված:
Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը. վկայի ցուցմունքները կհրապարակվեն ընդմիջումից հետո: