Բաժիններ՝

Ապօրինի ծառահատման հերթական դեպքն է բացահայտվել

Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Փամբակի 20-ամյա բնակչի վարած «ՈւԱԶ» մեքենան։ Այն բեռնված էր մոտ 1,5 խմ փայտանյութով, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Հայտնել է, որ ինքն է ժամը 13.30-ի սահմաններում Փամբակ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել քամատապալ 2 ծառ։

Փայտանյութն ի պահ է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղին:

Բենզասղոցը վերցվել է:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930