Բաժիններ՝

Հաշմանդամ քաղաքացուն ծերանոցից դուրս են արել

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում անօգնական վիճակում մի հաշմանդամ քաղաքացի կա:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ քաղաքացին Հաղթանակ գյուղում գտնվող ծերանոցի բնակիչ 60-ամյա Լևոն Պապոյանն է: Վերջինս ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել է, որ ծերանոցի ղեկավարությունը արդեն մի քանի ամիս է, իրեն դուրս է հանել կացարանից՝ պատճառաբանելով, որ ինքը հայհոյանք է տվել: «Ես հավատացյալ մարդ եմ և հայհոյանք չեմ տվել»,- լաց լինելով պատմում էր երկու ոտքերից անդամահատված Լ. Պապոյանը: Նա, ըստ իր պատմածի, ունի երկու տղա և մեկ աղջիկ, իսկ հաշմանդամ է դարձել ցրտահարության պատճառով:

Ծերանոցից դուրս հանելուց հետո բնակվել է քաղաքի տարբեր մասերում, իսկ այսօր նրան փողոցում տեսել է մի երիտասարդ տղա: Քաղաքացիներն ու կողքով անցնող մարդիկ անտարբերության էին մատնել հաշմանդամին: Միայն Երևանի Ճանապարհային ոստիկանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցներն արձագանքեցին հաշմանդամին առաջինն օգնություն ցուցաբերած երիտասարդ տղային: Փրկարարները հաշմանդամ քաղաքացուն տեղափոխեցին ծերանոց:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կընդունե՞ն Հաղթանակի ծերանոցում քաղաքացուն, թե՝ ոչ, և ի՞նչ կպատճառաբանեն, այս պահին փորձում ենք պարզել:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս