Ինչպես նվաճել տղամարդու վստահությունը. խորհուրդ են տալիս հենց տղամարդիկ

Վստահությունը զույգերին միավորող երևույթ է, առանց որի հարաբերությունները հնարավոր չեն: Տղամարդու վստահությունը նվաճելու համար ահա թե ինչ եղանակներ է առաջարկում soulpost.ru կայքը:

1. Մի դատապարտիր

Եթե տղամարդն անգամ մի փոքր մեղադրանք է զգում իր հասցեին, նա անմիջապես փակվում է և այլևս երբեք քեզ հետ չի կիսվի: Նա ուզում է լինել քեզ հետ, և եթե դու դա նրան թույլ տաս, նա ավելի շատ կվստահի քեզ:

Հետևիր նրա բառերին քո արձագանքին, մի շտապիր պատասխանել, և, բացի դրանից, հետևիր քո դեմքի արտահայտությունն ու միմիկային նրա խոսքի ընթացքում:

2. Առավելագույնս անկեղծ եղիր

Անկեղծ եղիր հարաբերությունների ամենասկզբից: Դա շատ կարևոր է: Նույնիսկ անմեղ սուտը հետո կարող է քեզ հետապնդել ու ամեն ինչ փչացնել: Եթե նա իմանա, որ դու խաբել ես անգամ ամենամանրուք թվացող հարցում, նա կասկածի տակ կդնի մնացած ամեն բան, ինչ դու նախկինում ասել ես:

3. Ցույց տուր, որ դու վստահ ես նրա հարցում

Մենք բոլորս էլ սխալվում ենք, և տղամարդու համար շատ կարևոր է այն, թե դու ինչպես կարձագանքես նրա սխալներին: Կարևոր է ցույց տալ, որ հավատում ես նրան անգամ վերջինիս ձախողումից հետո: Վստահիր նրան, և նա կսկսի ավելի շատ վստահել քեզ:

4. Թույլ տուր նրան խոսել

Դժվար է տղամարդուն տրամադրել անկեղծ խոսակցության, որ նա էմոցիոնալ մակարդակում բաց լինի քեզ հետ: Դրա համար էլ երբ նա սկսում է անկեղծանալ քեզ հետ անձնական հարցերի շուրջ, պետք է լսել: Հարցեր տուր, բայց ոչ այնքան շատ, միայն ցույց տալու համար, որ նրա պատմածը քեզ հետաքրքիր է, ու դու մասնակիցն ես նրա կյանքի:

5. Ընդունիր քո սեփական սխալները

Եվ այդպես դու կնվաճես տղամարդու վստահությունը: Դու ցույց կտաս, որ նրանից ոչինչ չես թաքցնում, և, որ նա նույնպես կարող է սխալվել, ինչպես և դու:

6. Քո վարքագծում հետևողական եղիր

Նրա կողքին բնական եղիր ու մի ձևացրու, քեզ մի դիր մեկ ուրիշի տեղը: Եթե դու այլ կերպ ես քեզ պահում նրա ու քո ընկերների հետ, դա հարցեր է առաջացնում: Տղամարդը կսկսի մտածել, թե երբ ու որտեղ ես դու իրական:

7. Եղիր նրա կողքին

Երբ դու նրա կողքին ես իր կյանքի կարևոր պահերին կամ երբ պետք ես նրան, նա կարող է քեզ վրա հույս դնել: Չէ՞ որ դու ինքդ էլ նրանից նույնն ես սպասում:

8. Նրա հետ կիսիր քո գաղտնիքը

Պատմիր նրան ինչ-որ խիստ անձնական մի բան: Այդ կերպ դու ցույց ես տալիս, որ վստահում ես նրան: Սովորաբար դա աննկատ չի մնում, և նրա համար էլ ավելի հեշտ կլինի անկեղծանալ քեզ հետ:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս