«LG Electronics»-ի ինքնապատասխանիչն ադրբեջաներեն է պատասխանում

Սոցիալական կայքերի հայ օգտատերերն ակտիվ տարածում են հեռաախոսազանգի տեսանյութ, որտեղ «LG electronics» ընկերության 060700333 հեռախոսահամարի ինքնապատասխանիչը նախ հայերեն պատասխանում է՝ «Բարի գալուստ «LG Electronics»։ Ներեցեք, մեր աշխատանքային օրերն են երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-ից մինչև 19։00»։

Ապա ինքնապատասխանիչը սկսում է ադրբեջաներենով պատասխանել։ Ուշագրավ է, որ, եթե ինքնապատասխանիչը հայերենով մեկ անգամ և ամենասկզբում է միայն պատասխանում, ապա ադրբեջաներեն՝ մի քանի անգամ։

«Յուքոմ» ընկերությունից 168.am-ին պատասխանեցին, որ 060 կոդով ոչ բոլոր համարներն են իրենց ընկերությանը պատկանում։

«IVR ձայնագրելը յուրաքանչյուր ընկերության պատասխանատվությունն է։ «Յուքոմ» ընկերության  IVR-ը (interactive voice respince) Յուքոմ-ի պատասխանատուներն են ձայնագրում, «LG Electronics»-ի IVR-ը ձայնագրում են «LG Electronics»-ի մարքետինգի պատասխանատուները, և յուրաքանչյուր ընկերություն պատասխանատու է իր IVR-ը ձայնագրելու համար»,- պատասխանեցին «Յուքոմ» ընկերությունից, ապա հավելեցին, որ կստուգեն, թե այդ համարն իրենց ցանցո՞ւմ է, թե՞ ոչ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031